23թ. ՀՀ օդանավակայաններն ունեցել են մոտ 5 մլն. ուղևոր
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին
Ավելի քան 2.660 մեքենա կանգնած է Վերին Լարսում
Մանվել Գրիգորյանից կբռնագանձվի ֏1 մլրդ 800 մլն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
«Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները կսկսվեն 24թ.
ՀՀ սպառողական գները տարվա սկզբից աճել են 2,5%
Մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վճ.տերմինալներ
23թ. Երևանում շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ
Ավտոներկրողը ֏2 մլրդ վնաս է պատճառել պետությանը
Դեկ. 6-ից ոչ սպանդանոցային մորթի միսը ոչնչացվելու է
ՀՀ-ից ՌԴ արտահանման աճին նպաստել է վերաարտահանումը
ՀՀ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 13.8%
ՀՀ տնտեսական ակտիվությունը 10 ամսում աճել է 9.2%
ՀՀ ներառվել է ՌԴ վիսկիի ներկրողների հնգյակում
Երևանի համար ձեռք է բերվել 50 ձնամաքրման մեքենա
Պետական պարտքը կազմել է ֏4 տրլն 454 մլրդ` աճելով 6,4%
Հայաստան հիմնադրամի մարաթոնում հավաքվել է $8.4 միլիոն
22թ. աղքատության մակարդակը Հայաստանում 24.8% է

Երևանում հունվարից ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն

Նյմ 16, 2023 12:26
106
ADS

Երևան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։

«Այն կարող է լինել որպես զսպող գործիք։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծաթիվ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։ Նախատեսում ենք քաղաքում իրականացնել վճարովի ավտոկայանատեղիների գոտիավորում։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր գոտու համար կսահմանվի այլ վճար», — ասաց Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել։

Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ համապատասխան որոշումը կլինի, որի մանրամասները կներկայացվեն երևանցիներին։ 2024 թվականի հունվարին արդեն ավտոկայանման համար կգործի նոր  մոտեցում։

Մեկնաբանություն