Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցները կազդեն մոտ 70 ֆիննական ընկերությունների վրա
Լուրեր |
ԵՄ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում ռուսական մի շարք քիմիական ապրանքների արտահանման արգելքի սահմանումը կազդի ֆիննական 70 ընկերությունների գործունեության վրա։ Այս մասին հայտնում է ֆիննական մաքսատան կայքը։
Նշվում է, որ տարեկան կտրվածքով խոսքը գնում է մոտ 20 մլն եվրո կամ ավելի արժողությամբ արտահանման մասին։
Խոսքը ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման մասին է, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության և անվտանգության ամրապնդման համար։ Օրինակ ՝ արգելվում է Ռուսաստանին տրամադրել 80 քիմիական բաղադրիչ ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, ըստ Եվրամիության, դրանք կարող են օգտագործվել քիմիական զենք ստեղծելու համար։
Հունիսի 3-ին Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի պատժամիջոցների ցանկը։ Որոշվել է էմբարգո մտցնել ռուսական նավթի վրա, ռուսական մի շարք բանկեր կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից։
Բացի այդ, պատժամիջոցների ցանկում են Yandex-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Արկադի Վոլոժը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը ՝ Տատյանա Նավկան և նրանց երեխաները ՝ Ելիզավետան և Նիկոլայը, ինչպես նաև Ալինա Կաբաևան։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 18 իրավաբանական և 65 ֆիզիկական անձ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․