Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Ինչու՞ է Հայաստանից ԱՄՆ վիզա ստանալու շանսերը նվազել. 2024-ի կարևոր փաստերը

Դկտ 11, 2024 16:49
128

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2024 թվականի B կարգի VISA (զբոսաշրջային վիզա) տրամադրելու մերժումների ցուցակը, որտեղ նշված են երկրները և տվյալներ՝ մերժման մակարդակի մասին։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների համար մերժումների թիվն ավելացել է՝ հասնելով 59.46%-ի, մինչդեռ 2023 թվականին այս ցուցանիշը 51,49% էր։

ԱՊՀ երկրների վիճակը

ԱՊՀ երկրների շարքում վիզաների մերժման վիճակը հիմնականում վատթարացել է։

  • Ղազախստան – Մերժումների մակարդակը 46,29% է (2023-ին՝ 41,93%):
  • Ուզբեկստան – Մերժումների մակարդակը 64,61% է (2023-ին՝ 59,56%):
  • Տաջիկստան – Նվազել է՝ 54,96%-ից հասնելով 45,24%-ի:
  • Բելառուս – Նվազել է՝ 32,8%-ից 28,79%-ի:

Ռուսաստանի և տարածաշրջանային երկրների ցուցանիշները

  • Ռուսաստան – Մերժման մակարդակը գրեթե անփոփոխ է՝ 38,56% (2023-ին՝ 39,49%):
  • Ադրբեջան – Մերժումների մակարդակը 21,46% է:
  • Վրաստան – Մերժումների մակարդակը 41,44% է:
  • Թուրքիա – Մերժումների մակարդակը 19,78% է:
  • Իրան – Մերժումների մակարդակը 55,54% է:

Աշխարհի մյուս երկրներ
Ամենաբարձր մերժումների ցուցանիշը գրանցվել է Սոմալիի քաղաքացիների համար՝ 77%: Միաժամանակ, ամենացածր մերժումների մակարդակն արձանագրվել է ԱՄԷ-ի (1,46%), Կիպրոսի (2,16%) և Ռումինիայի (2,61%) քաղաքացիների համար։

Այս թվերը վկայում են, որ 2024 թվականին վիզաների մերժման մակարդակը շարունակում է տարբեր լինել՝ կախված երկրներից և տարածաշրջաններից, արտացոլելով միգրացիոն քաղաքականության տեղային առանձնահատկությունները։

Աղբյուր՝ factor.am