FULL COOL. Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից մեկը կարող է ընդունել մինչև 10 հազար տոննա մթերք Արմավիրի մարզում արդեն 28 տարի FULL COOL սառնարանային տնտեսությունը մթերում ու արտահանում է հայկական բերքը՝ անուշահամ մրգերի համը ներկայացնելով աշխարհին։ FULL COOL-ը Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից է, որը  միաժամանակ կարող է ընդունել մինչև 10 հազար տոննա մթերք։ Սառնարանային տնտեսության 5 հարկերից  յուրաքանչյուրում 5 սառնարան կա, որոնցից ամենափոքրը տեղավորում է շուրջ 500 տոննա մթերք։ Ընկերությունն ունի իր սեփական բեռնատարները։ Ամեն տարի մի քանի տասնյակ ընկերություններ և ֆերմերներ կարողանում են իրենց մթերքները պահել FULL COOL-ի սառնարաններում՝ իրենց ցանկալի ժամանակահատվածում։ Ընկերությունն արդեն մեկնարկել է նաև սեփական պահածոների արտադրությունը՝ տարատեսակ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու մարինադներ,  որոնք արտահանվում են Եվրոպա։ FULL COOL-ը պահածոների ստացման համար մթերքները գնում է հենց գյուղացիներից, իսկ արտադրությունում աշխատում են տեղացիները։ FULL COOL-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը  վերազինել է սառնարանները և արտադրությունը համալրել նոր տեխնիկաներով՝ ամբարձիչով, շշալցման, եփման, փաթեթավորման սարքավորումներով։ Ընկերությունն արդեն հիմնել է նաև սեփական ինտենսիվ այգիները։ Շուրջ 30 հեկտար տարածքում մոտ ապագայում բերք կտան սալորի և  ծիրանի հազարավոր ծառերը։ Մանրամասն՝ տեսանյութում։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։   https://www.youtube.com/watch?v=pAGr_pna2zI