2023թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 261,376 դրամ 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 261,376 դրամ,- հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 19.5% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.2%-ով և կազմել 192,109 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 22.1%-ով և կազմել 290,141 դրամ։