Հանրահայտ ChatGPT չատբոտը իսկապես կարողանում է կատակել, թեև թվում է, թե չի կարողանում նոր կատակներ մտածել: Գերմանացի հետազոտողների խումբը պարզել է, որ չատբոտը գիտի ընդամենը 25 կատակ, և հենց դրանք էլ կրկնում է բոլորի հարցումներին ի պատասխան։
Հետազոտության հեղինակները զրուցել են ChatGPT 3.5-ի հետ և 1000 անգամ խնդրել են անեկդոտ պատմել։ Ինչպես պարզվել է, 90% դեպքերում չատբոտը նրանց պատասխանել է իր, ինչպես պարզվում է, բավականին փոքր հավաքածուի կատակներից մեկով։ Միևնույն ժամանակ, «բոլոր պատասխանները քերականորեն ճիշտ են եղել», իսկ հարցումների մեծ մասին ի պատասխան չատբոտը մեկ անեկդոտ է «պատմել»,- մանրամասն՝ այստեղ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն