Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ ոլորտի աշխատողներին հարկել 5% եկամտահարկով՝ 20%-ի փոխարեն
Լուրեր |
Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ` առաջարկելով փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում և ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը ներկայիս 20%-ի փոխարեն հարկել 5%-ով, ինչպես նաև նրանց աշխատավարձերը գնանշել արտարժույթով,- գրում է News.am Tech-ը։
Ըստ նախագծի, փոփոխությունը վերաբերելու է այն ընկերություններին, որոնց 80% և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։
«․․․ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2, J62.0 և J63.1 խմբերում ներառված գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով»,- ասվում է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխության մեջ։
Նշենք, որ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2 խումբը վերաբերում է համակարգչային ծրագրերի հրատարակությանը, J62.0 խումը՝ խորհրդատվական գործունեությանը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, իսկ J63.1 խումը՝ տվյալների մշակմանը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխմանն ու հարակից գործունեությանը, վեբ-պորտալների հետ կապված գործողություններին։
Նախագծ հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։ «2022-ի տարեսկզբից նկատվող և այժմ պահպանման միտում ունեցող արտարժույթների, հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։ Ավելին, ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ասվում է հիմնավորման մեջ։
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» փոփոխություններում ասվում է, որ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի նույն խմբերին վերաբերող ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար, որոնց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։
Նախագծով ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կապահովվի այս ոլորտի գործունեության զարգացման ընթացքի կայունությունը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 29-ի կարևոր լուրերը
2026/03/29/ 21:59 -
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․