2023թ. ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրլն 134 մլրդ 447 մլն ՀՀ դրամ
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական Instigate Semiconductor-ը
Թոշակառուներին արդեն վերադարձվել է մոտ 4,5 մլրդ դրամ քեշբեքի տեսքով. նախարար
ՀՀ պետական վերահսկողության ծառայություն մուտքագրված հանրագրերի քանակն ավելացել է 93-ով
«Սեւան Ազգային պարկ»-ի Վարդենիսի տեղամասում կատարվել է 7,5 հեկտար ծառատունկ
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը Երևանում մոտ 20 երթուղայիններ կփոխարինվեն ավտոբուսներով
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
Ամերիաբանկ. Միլանից եկած մարզիչները կմարզեն 160 հայ պատանու
2023թ. հունվար-ապրիլին ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ
Mercedes-Benz-ի սեփականատերերը շուտով կկարողանան մեքենան գործարկել իրենց iPhone-ի և Apple Watch-ի օգնությամբ
Իրանից Թուրքիա արտահանումը չորս ամսում հասել է 820 մլն դոլարի
Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար
Թալինում նոր ներդրումներ են իրականացվել. հիմնադրվել է «Թալին 2» արևային կայանը
Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար
Կառավարությունը 2022-ին 2 մլրդ դրամով կրճատել է ԲՏԱ նախարարության ֆինանսավորումը
ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն
Ծառայողական մեքենաները նույնպես կտուգանվեն մգեցված ապակիների համար. փոխնախարար

Google-ը ներկայացրել է արհեստական բանականության գործիք, որը կօգնի գովազդել ապրանքները

May 24, 2023 14:50
16
ADS

Google-ը ներկայացրել է արհեստական ​բանականության նոր գործիք՝ Product Studioն, որը կօգնի ձեռներեցներին գովազդել իրենց արտադրանքը,- գրում է News.am Tech-ը։

Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, գործիքը վաճառողներին թույլ կտա անվճար ստեղծել իրենց արտադրանքի լուսանկարները կամ փոխել արդեն արված լուսանկարները՝ առանց նոր ֆոտոշարքի համար վճարելու:

Օրինակ՝ մաշկի խնամքի միջոցներ արտադրողը կարող է արհեստական ​​բանականության միջոցով ստեղծել գոյություն ունեցող կրեմի լուսանկարի նոր տարբերակներ՝ «շրջապատված դեղձերով, հետևի պլանում արևադարձային բույսերով»։ Գործիքը կարող է օգտագործվել նաև շեղող ֆոները հեռացնելու և փոքր կամ ցածր լուծաչափով պատկերների որակը բարելավելու համար:

Google Marketing Live միջոցառման շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Google-ի Merchant Shopping-ի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Մեթ Մադրիգալը նշել է, որ առաջադեմ տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական ​​բանականությունը, վաղուց մեծ դեր են խաղում Google Shopping-ի արտադրանքներում, և Product Studio-ն կօգնի այս տեխնոլոգիաները հասցնել նաև փոքր ու միջին բիզնեսին։

Google-ի ներկայացուցիչները նաև ասել են, որ ընկերությունների համար ավելի հեշտ է դարձել իրենց գովազդը Merchant Center Next-ում տեղադրելը: Ապրանքների ներկայացման լրահոսի կարգավորումը նույնպես պարզեցվել է. եթե նախկինում վաճառողները պետք է ձեռքով ավելացնեին իրենց ապրանքները, գները, պատկերները, նկարագրությունները և այլ տվյալներ, ապա Merchant Center Next-ն այժմ կկարողանա ավտոմատ կերպով լրացնել այդ տվյալները՝ օգտվելով վաճառողի կայքում առկա տվյալներից։ Վաճառողները կարող են խմբագրել այս ձևով լրացված տեղեկությունը կամ ամբողջությամբ անջատել այս ֆունկցիան։

Google-ը նաև վաճառողների համար հեշտացնում է իրենց աշխատանքի արդյունավետության վերլուծությունը՝ վերլուծական բոլոր հաշվետվությունները տեղափոխելով Performance ներդիր:

Այս թարմացումով վաճառողները կունենան մեկ ընդհանուր վայր, որտեղ կարելի է ամենավաճառվող ապրանքների մասին տեղեկություններ ստանալ, տեսնել, թե որ ընկերություններն են հայտնվում իրենց բիզնեսի կողքին և նույնիսկ կարող են տեսնել, թե ինչպես են գնորդները փոխազդում իրենց բիզնեսի հետ «Որոնում» և «Քարտեզներ» բաժիններում:

Նշենք, որ ԱՄՆ-ում Product Studio-ն վաճառողներին հասանելի կլինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Իսկ թե երբ գործիքը հասանելի կլինի այլ երկրներում, դեռևս հայտնի չէ:

Մեկնաբանություն