Շանթ – Դելտա Նավոյան բարեգործական հիմնադրամն իրականացնում է կրթական ծրագրեր
Լուրեր |
Ցավի, կարոտի ու անկատար երազանքներին քայլ առ քայլ մոտենալու 2.5 տարի: 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի ընտանիքն այս ամբողջ ընթացքում պայքարեց, ու չհանձնվեց: Փոքրիկ քայլերով փորձելով իրականություն դարձնել այն նպատակները, երազանքներն ու ցանկությունները որոնք ուներ Շանթը, որոնց մասին խոսում էր մեծ ոգևորությամբ ու վարակում ընտանիքի մյուս անդամներին:
Շանթի մայրիկի՝ Էլեն Նավոյանի ձեռքին, տղայի առաջին երազանքն է, նրա գիրքը: Նա միշտ էր գրում, մինչև բանակ գնալը, ու նաև պատերազմի թեժ օրերին: Հենց այդ նոթատետրն էր, որ հետո պետք է բացահայտեր պատերազմի օրերի ամբողջ ապրումներն ու կատարվածը՝ բոլոր մանրամասներով: Որոնք սակայն Շանթը չէր պատմում ընտանիքի անդամներին: Վերջին զանգն էլ հենց հոկտեմբերի 9-ին էր: Առաջին հայտարարված հրադադարից հետո զոհվեց Շանթը Ջաբրայիլում, անօդաչուի հարվածից: Նոթատետրն էլ ծնողներին հասավ միայն 20-ամյա տղայի մահվանից հետո: Շանթի մայրն ասում է, գրառումներից պարզ դարձավ, որ Շանթն այլ բան ասել է հեռախոսով, այլ բան գրել: Գրառումները, մտքերն ու նոթատետրը մեկտեղեվեցին մեկ գրքում՝ Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում: Սա ևս Շանթի մտքերից էր: Հիմա կարդալով նրա գրառումները բոլորն են հաստատում՝ Շանթը գրում էր աննկարագրելի գեղեցիկ, առաջին իսկ բառերով գրավում ընթերցողին, ստեղծում անմիջանականություն, արժեևորում կյանքը, հայրենիքը. ծնողներին ու իրեն շրջապատողներին: Եղան նաև գրառումներ, որոնք հարզատները հայտանբերեցին միայն գրքի տպագրումից հետո: Սակայն միայն գրքի գաղափարը չէ, որ ծնվեց հարազատների մոտ: Գրեթե նույն ժամանակում մտահղացան նաև նրա անունով ստեղծել հիմնադրամ: Այդպես էլ արեցին ստեղծվեց, Շանթ -Դելտա Նավոյան բարեգործական հիմնադրամը: Որն իրականացնում է, ուսուցողական ու կրթական ծրագրեր, նաև աջակցում զոհված և վիրավոր տղաների երեխաներին, քույրերին և եղբայրներին՝ առօրյան ավելի լավը դարձնելու համար։
Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվեց հիմնադրամին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթը Ֆրանսիական համալսարանի ուսանող էր, Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում եվս կտրվի ոսկե սերմեր կրթամրցանակ: Այս նախաձեռնությունն արդեն իսկ իրականացվում է մի քանի բուհում, որտեղ սովորել էին 44-օրյա պատերազում զոհված տղաներից մի քանիսը: Հիմա այդ հնարավորությունը կա նաև Ֆրանսիական համալսարանում Շանթ Դելտա Նավոյան հիմնադրամի հետ համատեղ: 200 հազար դրամը ուսանողը ստանալու է առձեռն իր նպատակներն իրականություն դարձնելու համար:
Շանթի մայրը հասցրել է ծանոթնալ հայտերից մի քանիսին ու դրանց կցված նամակին: Արդյունքներն ամփոփելու են մայիսին: Ու որպեսզի հիմնադրամի միջոցներն ավելանան, նոր նախաձեռնություն են անում: Պատերազմի օրերին ԱՄՆ-ում անցկացված Գաթա զինվորիս նախաձեռնության հեղինակն է Հայաստանում: Նրա առաջարկությամբ Երևանում իրականացվելու է նույն նախաձեռնությունը, թխված գաթաները ապրիլի 8-ին Ճրագալույցի պատարագի ժամանակ վաճառվելու են Սուրբ Աննա եկեղեցում: Ամբողջ հասույթը փոխնացվելու է Շանթ- Դելտա Նավոյան հիմնադրամին: Իսկ ցանկացողները նվիրտվություն կարող են անել այս հաշվեհամարներով:
https://www.youtube.com/watch?v=ofLElrTx4-Y
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/02 22:00
Փետրվարի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/02 19:19
Փետրվարի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 2-ի բիզնես լուրերը
2026/02/02/ 22:00 -
Փետրվարի 2-ի կարևոր լուրերը
2026/02/02/ 19:19 -
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
2026/02/02/ 18:00 -
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
2026/02/02/ 16:44 -
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական ներուժը
2026/02/02/ 16:34 -
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» արգելոցի մուտքը կդառնա վճարովի
2026/02/02/ 16:30 -
Կտրուկ շրջադարձ` թանկարժեք մետաղների շուկայում․ ինչու են ոսկին ու արծաթը էժանանում
2026/02/02/ 15:30 -
Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ատոմյանց հիշատակության օրը
2026/02/02/ 15:17 -
Տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/02/02/ 15:14 -
Մեկ շաբաթում ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 493 դեպք
2026/02/02/ 14:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2026 Թ.