Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար Warren Buffett-ի Berkshire Hathaway-ի շուկայական արժեքը հատել է 1 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով ամենամեծ արժեքն ունեցող ամերիկյան ոչ տեխնոլոգիական ընկերությունը։ Եվրագոտու երկներում օգոստոսին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 2.2%՝ գրանցելով վերջին 3 տարիների նվազագույն ցուցանիշը։ ԱՄՆ համախառն ներքին արդյունքի աճը այս տարվա երկրորդ եռամսյակի համար ճշգրտվել է և կազմել 3%՝ նախապես հրապարակված 2.8%-ի համեմատ։ Սպառողական ծախսերի աճը կազմել է 2.9%՝ նախապես հրապարակված 2.3%-ի փոխարեն։ ԱՄՆ 30 տարեկան հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը օգոստոսի 23-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 6 բազիսային կետով՝ հասնելով 6.44%-ի, ինչը նվազագույնն է 2023թ.-ի ապրիլից ի վեր։ ԱՄՆ-ում սեպտեմբերին սպասվող տոկոսադրույքների 25 բազիսային կետով կրճատման վերաբերյալ սպասումների ֆոնին բորսայական ինդեքներն աճ են արձանագրել. Dow Jones ինդեքսը հասել է իր պատմական առավելագույնին՝ 41,563 միավորի՝ աճելով 0.55%-ով։ finarm.am