Գյումրիում նոր հասցեում կգործի Ակբա բանկի «Շիրակ» մասնաճյուղը Ակբա բանկի նոր ու ժամանակակից լուծումներով հագեցած «Շիրակ» մասնաճյուղը Գյումրիում այսուհետ կգործի նոր՝ Աբովյան 256 հասցեում (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կողքին)։ Նոր հասցեում գործող «Շիրակ» մասնաճյուղում Ակբա բանկն իր հաճախորդներին և գործընկերներին կտրամադրի բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները։  «Նոր հասցեում գործող «Շիրակ» մասնաճյուղում հաճախորդների սպասարկման պայմաններն ավելի են բարելավվել, հաշվի ենք առել հաճախորդների պահանջները և շեշտը դրել ենք սպասարկման որակի մակարդակի բարձրացման վրա։ Կարծում եմ, որ Գյումրիում տեղի ունեցող բոլոր  դրական փոփոխությունների կողքին այստեղ բանկային ծառայությունների կարիքն ավելանալու է, և մենք պատրաստ ենք մեր աշխատանքով նպաստել Գյումրիի զարգացմանը»,-  նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Շիրակ» մասնաճյուղը գործելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-17:30-ը (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30): https://youtu.be/aq_4op4-GRU Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։