OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Եղանակի տեսություն․ օգոստոսյան կանխատեսումներ

Օգս 1, 2024 16:20
165

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.7°C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…26°C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,7°C (43,7°C — 2011 թ. Մեղրի):

Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30°C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…11°C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր-ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18…21°C, առավելագույնը` 37…39°C):

Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…18°C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941 թ. իջել է մինչև -2…-3°C:

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017 թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում` միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34 մմ, այսինքն՝ տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60 մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11 մմ: Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման:

Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորում` 1-4 օր:

Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21 օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:

Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։