Զգուշացում․ OZEMPIC  դեղի երեք սերիաները կեղծ են 2024 թվականի հուլիսի 09-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: «Նշենք, որ OZEMPIK դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։ Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից»։