Համաշխարհային պարենային ճգնաժամը ձեռնտու է ԱՄՆ-ին․ տնտեսագետ
Լուրեր |
ԱՄՆ-ն շահում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, որի պատճառով պարենային լուրջ ճգնաժամ է հրահրվում, և շատ երկրներում սով կարող է սկսվել,- նշում է տնտեսագետ Կեյչի Կայը Shukan Gendai-ի ճապոնական հրատարակությանը տված հարցազրույցում։ «Միացյալ Նահանգների համար պարենային ապրանքների գների աճի հետ կապված իրավիճակը միայն ձեռնտու է , քանի որ նրանց համար, նավթի և արժույթի հետ մեկտեղ, դրանք դարձան հեգեմոնիայի գործիք դեռևս 1970-ականներին», - ասել է Քայը: Նրա խոսքով, Ռուսաստանը և Ուկրաինան բարձր դիրքեր են զբաղեցնում ցորենի արտադրության ոլորտում։ Եթե Ուկրաինայում իրավիճակը երկարաձգվի, ցորենի գները կարող են մի քանի անգամ թանկանալ։ Ցորենի այլընտրանքները, մասնավորապես ՝ եգիպտացորենը, նույնպես կթանկանա ՝ կապված պահանջարկի ավելացման հետ, ինչը կազդի այլ պարենային ապրանքների վրա։
Քայը հավելել է, որ զարգացած երկրներն ինչ-որ կերպ կկարողանան ապահովել իրենց պարենային պաշարները, սակայն մյուս պետությունները կարող են սովի առաջ կանգնել։ Հենց այս իրավիճակից կարող է օգտվել ԱՄՆ-ն ՝ ավելի մեծացնելով հացահատիկի ամերիկյան կորպորացիաների ազդեցությունը, ինչի պատճառով դոլարի հեգեմոնիան կշարունակվի։
Հիշեցնենք , որ Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են արել հրատապ միջոցներ ձեռնարկել ՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին աշխարհում պարենային անվտանգությունն ապահովելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․