Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի լոգիստիկ կենտրոն E-Logi Fest 2025-ը, տարածաշրջանային առաջնակարգ միջոցառում է, որը համախմբելու է լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և տեխնոլոգիաների առաջատարներին: Այն ներառում է ցուցահանդես, գագաթնաժողով և փառատոն, որոնք ուղղված են համագործակցության խթանմանը, նորարարությունների ցուցադրմանը և շուկայի նոր հնարավորությունների բացահայտմանը: Ցուցահանդեսը բիզնեսներին հնարավորություն է տալիս կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների, գործընկերների և մատակարարների հետ՝ բացելով նոր դռներ համագործակցության համար: https://youtu.be/yWbIloOJU9U Գագաթնաժողովը կհյուրընկալի ոլորտի առաջնորդներին, փորձագետներին և պետական պաշտոնյաներին համաշխարհային առևտրի, լոգիստիկայի և տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ խորը քննարկումների համար: E-Logi Fest25-ը տեղի կունենա Մերիդիանում՝ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին։   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: