Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարության որոշմամբ 6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը
Հայաստանում 2025-ի առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5․7%-ով
2025-ի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի առևտրային բալանսի դեֆիցիտն աճել է 44.3%-ով՝ հասնելով ռեկորդային 450.2 մլրդ դոլարի
ՆԱՏՕ-ն Ուկրաինային ավելի քան 50 մլրդ եվրոյի սպառազինություն կտրամադրի
2025-2026 թվականներին աշխարհը կներմուծի ավելի քան 82 միլիոն տոննա բուսայուղ
ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրը երկարաձգվել է մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը (2025թ․ հուլիսի 1-ի փոխարեն)
3000 ավտոմեքենա տեղափոխող նավն այրվել և խորտակվել է Խաղաղ օվկիանոսում
Սաուդյան Արաբիան ապրիլին նավթի արտադրությունը ամսական կտրվածքով ավելացրել է 0.5%-ով, իսկ արտահանումը՝ 7.2%-ով
Nestlé-ն հայտարարել է, որ մինչև 2026 թվականը ամերիկյան սննդամթերքից կհեռացնի արհեստական ​​ներկանյութերը
Երբ ղեկավարը դառնում է ավելորդ. 3 պատճառ, թե ինչու են ղեկավարները վերանում աշխատաշուկայից. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՆԱՏՕ-ի անդամները մինչև 2035 թվականն իրենց ՀՆԱ-ի 5%-ը կուղղեն պաշտպանական ծախսերին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն, տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
Իսրայելը Իրանի Կենտրոնական բանկը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Աջակցության նոր հնարավորություն շրջանառության հարկ վճարող առևտրականների համար. ՊԵԿ

Ապր 7, 2025 10:17
32

Շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կկարողանան աջակցության ծրագրից օգտվել

Այս տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով։

Բացի այդ, որպես լրացուցիչ աջակցություն, շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կստանան նաև վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով գումար, եթե նախորդ տարվանից ունեն հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար աջակցության գումարը չի կարող գերազանցել չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը

Աջակ­ցու­թյունից օգտվելու համար տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում․1-ին եռամսյակի համար՝ մինչև մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2-րդ եռամսյակի համար՝ մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Տնտեսվարողները կկարողանան օգտվել աջակցության ծրագրից, եթե 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025թ․ 1-ին և 2-րդ եռամսյակների համար եղել են շրջանառության հարկ վճարող և վճարել համապատասխան եռամսյակների շրջանառության հարկը։ Բացի այդ, տվյալ եռամսյակում շրջանառության հարկի գումարը պետք է գերազանցի առևտրային շրջանառության 5%-ը կամ մինչև 2025թ․-ի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով տնտեսվարողները պետք է ունենան չնվազեցված ու փոխանցված գումար։

Մանրամասները՝ տեսանյութում:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: