2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ

Մյս 5, 2025 13:19
27

ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով:

Համերգների գործընկերն է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանությունը` ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնքի։

ԱրարատԲանկի նախաձեռնությամբ` համերգին ուղղված գումարի մի մասը կտրամադրվի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին՝ երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով:

ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է. «Մենք հավատում ենք, որ իսկական արվեստը սահմաններ չի ճանաչում և ունի մարդկանց միավորելու զորություն: Hooverphonic բելգիական խմբի և մեր պատմական նվագախմբի այս հանդիպումը ոչ միայն բացառիկ մշակութային իրադարձություն է, այլև գեղեցիկ օրինակ, թե ինչպես կարող է երաժշտությունը կամուրջներ կառուցել տարբեր մշակույթների, սերունդների և երաժշտական ուղղությունների միջև:

Հատկապես ուրախ ենք, որ այս համերգի միջոցով կկարողանանք աջակցել լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ հնարավորություն տալով նրանց զգալու երաժշտության կախարդանքը»:

Սա ևս մեկ ապացույց է, որ բանկը հավատարիմ է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ միավորելով բարձրարժեք արվեստի հանրայնացումը և սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանի փոխանցմամբ՝ ներկայումս հիմնանորոգված համերգասրահի շենքային պայմանները թույլ են տալիս պատվով հյուրընկալել հռչակավոր երաժիշտների և երաժշտախմբերի.

«Առաջիկայում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական-ակադեմիական համերգներից բացի, ծրագրում ենք ավելացնել crossover ժանրի բարձրորակ համերգների քանակը: Պլանավորվում է համերգասրահի լուրջ տեխնիկական վերազինում, ինչը կհեշտացնի նմանատիպ համերգների կազմակերպումը: Ամեն ջանք ներդրվում է, որպեսզի լիարժեքորեն օգտագործվեն ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի բոլոր հնարավորությունները, ինչը կնպաստի մեր լսարանի  ընդլայնմանը: Շատ եմ կարևորում ԱրարատԲանկի և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը: Այս համերգի շրջանակում միավորել ենք մեր ջանքերը՝ ի նպաստ լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցության: Գնահատելի է, որ լինելով ֆինանսական կառույց, նրանք արժևորում են մշակույթը և վերջինիս դրական ներգործության ուժը ու ջանում են արվեստի միջոցով իրագործել սոցիալական ծրագրեր»: 

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: