Շախմատը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում «Freedom Broker Armenia»-ն զարգացնում է գործարար կապերը շախմատի մրցաշարի միջոցով։ Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվեց երկօրյա շախմատային մրցաշար, որը կազմակերպել էր «Freedom Broker Armenia»-ն՝ «Chessify» ընկերության և Հայաստանի շախմատի ակադեմիայի աջակցությամբ։ Մրցաշարի եզակիությունն արտահայտվում էր ոչ միայն իր մշակութային բացառիկ վայրով, այլև յուրահատուկ ձևաչափով։ Մրցաշարը սիրողական էր. մասնակցում էին Հայաստանում գրանցված կազմակերպությունների աշխատակիցներից կազմված թիմեր՝ բացառությամբ պրոֆեսիոնալ շախմատային կառույցների։ Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել ինտելեկտուալ համագործակցությունը, ամրապնդել թիմային ոգին և զարգացնել գործարար կապերը շախմատի միջոցով: https://youtu.be/19QISg4DCJk   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: