Դեկտեմբերի 4-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.66%-ով և կազմել 69.98 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.39%-ով և կազմել 73.67 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր): NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.13%-ով և կազմել 2666.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.32%-ով և կազմել 31.47 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 953.40 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ): LME. Գունավոր մետաղների գներ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.75%-ով և կազմել 2609.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.32%-ով և կազմել 9111.50 դոլար, կապարի գինն աճել է 0.17%-ով և կազմել 2079.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.05%-ով և կազմել 16015.00 դոլար, անագի գինն աճել է 0.88%-ով և կազմել 28824.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.62%-ով և կազմել 3095.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 47443.42 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24300.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա: Ամերիկյան ինդեքսներ ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 44705.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 6049.88 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 19480.91 կետ: Եվրոպական ինդեքսներ Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 20016.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 7255.42 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 8359.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ: Աղբյուր՝ B24