2024 թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալների ամփոփում
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի ապրիլ ամսվա տվյալները։
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 155 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 497․85%-ով:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 23.7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 233%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 85 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 98%-ով:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26․25%-ով և կազմել է ավելի քան 517 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 5.5 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 405 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 135%-ով և 95%-ով։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 114։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4.2 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 95%-ով: Ապրիլին կնքվել է 44 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 383 մլն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 571%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 333 մլրդ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 167 գործարք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/27 22:00
Մարտի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/03/27 19:19
Մարտի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52 -
Քննարկվել է ԱՄՀ հետ համագործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը
2026/03/27/ 16:48 -
Ռումինիայում կանխատեսում են հացի գնի աճ․ Իրանի հակամարտության հետևանքները
2026/03/27/ 16:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․