Նոր աջակցության ծրագիր տնտեսվարողների համար. ովքեր կարող են օգտվել. մանրամասնում է ՊԵԿ-ը
Լուրեր |
Շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կստանան աջակցություն
ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։
Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ հարկային բեռ
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի, այսինքն առևտրային գործունեությունից ստացվող եկամտի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի չափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Հետևաբար, շրջանառության հարկ վճարողների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված ձեռքբերումները՝ 2025 թվականի ընթացքում իրացնելու դեպքում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ, քանի որ այդ ձեռքբերումների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումներն արդեն կատարվել են 4 տոկոսի չափով:
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագրով՝ շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում տնտեսվարողների համար նախատեսվում է ապահովել համաչափ հարկային բեռ:
Աջակցության ծրագրի շահառուները
Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.
- 2024 թվականին իրականացրել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն:
- 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ:
- Կատարել են 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով հայտարարագրված՝ շրջանառության հարկի գծով պարտավորությունները։
- 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով առևտրական գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի 5 տոկոսը կամ համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներով առկա է հայտարարագրված՝ նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։
- Դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ, այսինքն՝ ապրանքի անվանման, չափման միավորի, քանակի, առանձին դեպքերում՝ ԱՏԳ ԱԱ-ի (4 նիշ) վերաբերյալ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․