Ռուսական մանրածախ աոևտրային ցանցերը օգնություն են խնդրել Ղազախստանից Ռուսական խոշոր մանրածախ ցանցերը բանակցություններ են վարում Ղազախստանի հետ որոշակի կատեգորիաների ապրանքների մատակարարման շուրջ, որոնց սովորական ուղիներով ռուսական շուկա մուտքը դժվարացել է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ալմաթիի ձեռներեցության և ներդրումների դեպարտամենտի ղեկավար Երկեբուլան Օրազալինը,- գրում է Tengrinews.kz-ն։ Նրա խոսքով ՝ նման խնդրանքներ են ներկայացնում Magnit-ը և Lenta-ն։ Նրանք առաջին հերթին շահագրգռված են արտասահմանյան ապրանքների ներկրմամբ, որոնց դեֆիցիտը Ռուսաստանում կարող է լինել, և ղազախական ընկերությունները կարող են օգնել մատակարարումների հարցում։ Սակայն Օրազալինը զգուշացրել է, որ այս գործընթացը կապված է մի շարք միջազգային սահմանափակումների հետ։ Պաշտոնյան նաև ասել է, որ ավելի ու ավելի շատ ռուսական ընկերություններ են հետաքրքրված իրենց բիզնեսը Ռուսաստանից Ղազախստան տեղափոխելու հարցում, օրինակ ՝ Ալմա Աթա։