«Գազպրոմը» հաստատել է պատվիրված գազի մոտ 50%-ի մատակարարումը. հայտնում է ավստրիական OMV նավթագազային ընկերությունը Ավստրիական նավթագազային OMV ընկերությունը հայտնել է, որ «Գազպրոմը» հաստատել է պատվիրված գազի մոտ 50%-ի մատակարարումը։ Այս մասին հայտնում է «The Rambler»-ը։ «Սա համապատասխանում է «Հյուսիսային հոսք 1» գազատարի սպասարկումից առաջ եղած մակարդակին», - ՌԻԱ Նովոստիին ասել է OMV-ն: Հուլիսի 21-ին Nord Stream AG օպերատորը հայտարարել էր, որ Nord Stream գազատարի երկու լարերի բոլոր պլանային վերանորոգումները հաջողությամբ ավարտվել են։