Մոսկվայում երկկողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի համատեղ հայտարարությունը բավականին ուշագրավ էր մի քանի տեսանկյունից:
Համատեղ հայտարարությամբ ամրագրվեց, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ունեն առանձնաշնորհյալ բնույթ: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման հետ միասին կողմերն ընդգծել են քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այս կապակցությամբ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործումը:
Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին: Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ բավականին ուշագրավ էին Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով ձևավորվող հանձնաժողովի, տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի մասին ձևակերպումները:
Մանրամասները տոսանյութում․
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն