Հուլիսին գնաճը Թուրքիայում հասել է 79,6%-ի Հուլիսին գնաճի մակարդակը Թուրքիայում կազմելէ 79,6%` նախորդ ամսվա 78,62%-ի դիմաց: Միաժամանակ, գնաճի վերլուծության անկախ խմբի տվյալով այն ավելացել է մինչեւ 176,04%` հունիսի 175,55%-ի փոխարեն: Միաժամանակ, ըստ Fitch-ի կանխատեսման` 2022 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը կկազմի 71,4%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բոլոր այն երկրների շրջանում, որոնց Fitch-ը վարկանիշ է շնորհում: