Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար Գործադիրը  2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար: Կառավարությունը հաստատել է նախագիծը: Դիզայնի օժանդակ ծառայությունը ՊԵԿ-ը նախատեսում է ձեռք բերել Ֆըրսթ Քլաս ընկերությունից, քանի որ այդ  կազմակերպության ղեկավարը Վահան Խաչատրյան է, որը սովորել է Իտալիայի նորաձեւության ակադեմիայում, աշխատել է Իտալիայում՝ համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style, բացի այդ նա նաեւ ունի սեփական հագուստի ապրանքանիշ՝ ավելի քան 10 տարվա պատմությամբ։ Կառավարությունը հայտնում է, որ մեկ անձից է գնումն արվելու, քանի որ այդպիսի կարճ ժամկետն այլ տարբերակով չի պահպանվի։ Այսպիսով, կկազմվի ամառային ու ձմեռային տոնական,  նաեւ ամառային ու ձմեռային ամենօրյա հագուստի էսքիզ։