Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՀ-ի հետ

Մրտ 7, 2022 13:31
77

Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաները քննարկում են Ռուսաստանի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջոցներին հասանելիության եւ կազմակերպության վրա նրա ազդեցության սահմանափակման հարցը, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters գործակալության վեց աղբյուրները։

Քննարկվող տարբերակներից մեկը ենթադրում է Ռուսաստանի իսպառ հեռացումը միջազգային կազմակերպությունից, նշում են աղբյուրները։ Միաժամանակ, նրանք ընդգծում են, որ դա անելը շատ դժվար կլինի, եթե ոչ անհնար։ Մյուս տարբերակները ներառում են Ռուսաստանի քվեարկության իրավունքի կասեցումը, ինչպե նաեւ ԱՄՀ-ի սեփական արժույթին՝ Փոխառության հատուկ իրավունքներին (Special Drawing Rights) երկրի հասանելիության փակումը:

«Քննարկումները շարունակվում են, սակայն ամբողջական հեռացումը, հավանաբար, իրատեսական չէ՝ անհրաժեշտ քվորումի պատճառով»,- ասել է աղբյուրներից մեկը՝ Եվրոգոտու բարձրաստիճան պաշտոնյա։ Նրա խոսքով՝ նման որոշումը կպահանջի երկրների, այդ թվում՝ Չինաստանի կողմից լայն աջակցություն։ ԱՄՀ-ից չեն հեռացվել անգամ ցեղասպանության համար մեղավոր երկրները. դրա համար անհրաժեշտ է ապացուցել ԱՄՀ-ի համաձայնագրի իրավաբանական խախտումը, ուստի այս տարբերակը շատ քիչ հավանական է, ասել է մեկ այլ աղբյուր։

Reuters-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Ռուսաստանի կարգավիճակն ուսումնասիրում են այն մտավախություններից ելնելով, որ երկիրը կարող է օգտագործել ԱՄՀ-ն՝ Ռուսաստանի Բանկի դեմ այն պատժամիջոցները շրջանցելու համար, որոնք սահմանափակել են նրա հասանելիությունը միջազգային պահուստներին։

ԱՄՀ-ից Ռուսաստանի հեռացումը կամ նրա ազդեցության սահմանափակումը կուժեղացներ ճնշումը ռուսաստանյան տնտեսության վրա եւ կդառնար խորհրդանշական քայլ, որը կմեծացնի Մոսկվայի միջազգային մեկուսացումը, նշում է Reuters-ը։ ԱՄՀ-ի աշխատանքներին Ռուսաստանի մասնակցության սահմանափակումը կարող է լինել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փուլի մաս, ենթադրում է գործակալությունը։

Քննարկվում է ոչ միայն ԱՄՀ-ում Ռուսաստանի կարգավիճակն, այլեւ միջազգային բոլոր ֆինանսական կառույցներից երկրի հեռացումը, նշել է Reuters-ի երկրորդ աղբյուրը՝ Եվրոգոտու պաշտոնյաներից մեկը։ Գործակալությունը, սակայն, այս առումով մանրամասներ չի հայտնել։