Մշակվում է բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ նորոգման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը
Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ նորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը մշակելու համար Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է հանդիպում պետական մարմինների, ֆինանսական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրի իրագործմամբ, սուբսիդավորելով էներգաարդյունավետ նորոգման վարկերի տոկոսները, պետությունը մի քանի կարևոր խնդիր է լուծելու. բնակչության բնակարանային պայմանների և բնակֆոնդի էներգաարդյունավետության բարելավում, քաղաքաշինության բնագավառում չիրացված ներուժի ներգրավում, նաև շինարարական նյութերի տեղական արտադրության, ապրանքաշրջանառության ակտիվացում և հարկերի գեներացում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.