Ինչպես են ձեր որոշումները ազդում ձեր ենթագիտակցության վրա. գիտական բացատրություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
BRICS-ի երկրները հրաժարվել են փոխարինել դոլարը՝ 150% մաքսատուրքերի սպառնալիքի պատճառով. Դոնալդ Թրամփ
Եգիպտոսում վերջին 1 դարում առաջին անգամ փարավոնի դամբարան է հայտնաբերվել
Ապահովագրական ընկերությունները մեկ օրում ավելի քան 1000 վթար են գրանցել
ՀՀ–ում ԱՊՊԱ պայմանագրեր սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել
Թրամփի անվամբ թողարկված կրիպտոարժույթը երկու շաբաթում փոխեց շուկան. ինչ դասեր են քաղում ներդրողները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին Թբիլիսիում վաճառվել է ավելի քան 40.3 հազար բնակարան
Evocabank-ի «Հանրապետության» մասնաճյուղն արդեն բաց է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անկարայում հինգ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Մայրենի լեզվի օրը ԱրարատԲանկն ամփոփեց Մատենադարանի հետ բացառիկ ծրագրի արդյունքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում ձյան շերտի բարձրությունը հասել էր 40-50 սմ-ի
Ինչպես աշխատել արտասահմանյան ընկերությունների հետ՝ առանց երկիրը լքելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսությունը 2024թ․ գրանցել է 5.9% աճ. ՀՆԱ-ն հասել է 10.13 տրլն դրամի
ԵՄ 27 երկրների դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը
Կոնվերս բանկի հաջողության պատմությունը` Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ» գրքում. դիտեք ABNews.am կայքում
2025-ի հունվարին Վրաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39.3%
Եվրոպական կենտրոնական բանկի տարեկան վնասը հասել է ռեկորդային 7,9 մլրդ եվրոյի
SpaceX-ի նոր ռեկորդը. Falcon 9-ը արձակվեց մեկ երկրից, վայրէջք կատարեց մեկ այլում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիան մտադիր է Ուկրաինայի հետ առևտրի ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի

Ֆրանսիան կողմ է ռուսական նավթի ներկրման արգելքին

Ապր 20, 2022 10:19
82
ADS

Ֆրանսիան կողմ է ռուսական նավթի ներկրման արգելքին, հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը։

«Երբ տեսնում եք, թե ինչ է կատարվում Դոնբասում, ավելի քան երբեւէ անհրաժեշտ է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը»,- ասել է Լը Մերը «Europa 1» ռադիոկայանին:

Նրա խոսքով, հենց նավթն է, այլ ոչ թե գազը, որը «մի քանի տարի Պուտինի ռեժիմի համար արժույթի առաջին աղբյուրն է եղել», եւ, հետեւաբար, «ռուսական նավթի ներկրումը դադարեցնելը նշանակում է վնաս հասցնել Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորմանը նրանց համար, ովքեր իշխանության ղեկին են Ռուսաստանում»։

Ֆրանսիան փորձում է եվրոպացի գործընկերներին համոզել դադարեցնել ռուսական նավթի ներկրումը, հավելել է Լը Մերը՝ պնդելով, որ որոշ երկրներ «վճռական չեն» այդ հարցում։ «Պատճառը, որ մենք դեռ չենք արել դա, այն չէ, որ Ֆրանսիան չի ցանկանում»,- ասել է Լը Մերը: «Պատճառն այն է, որ որոշ եվրոպացի գործընկերներ վճռական չեն»: