Հայկական աղի արտադրությունը շարունակում է նվազել։ Այդ են վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Մասնավորապս՝ Հայաստանում այս տարվա հունվար—հունիսին 40.1%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝կազմելով ավելի քան 9 468 տոննա: Ինչպես 2018թ—ին, այնպես էլ երկու ամիս առաջ Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրենը հայտնել էր, որ աղի արտադրության և իրացման նվազման պատճառը Հայաստան ներկրվող տեխնիկական աղն է, որը հանրապետությունում վաճառվում է որպես կերակրի աղ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.