Այս տարվա հունվար—հունիսին Հայաստանում արտադրվել է ավելի քան 4 մլրդ 387 մլն կՎտ/ժէլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.8%-ով։Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը առաջին կիսամյակում արտադրել է ավելի քան 1մլրդ 139 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 7.9%-ով։ Այդ նույն ժամանակահատվածում 10.4%-ով նվազել է նաև ՀԷԿ—երի արտադրությունը: Միևնույն ժամանակ ՋԷԿ—երիարտադրությունը հունվար—հունիսին ավելացել է 56.8%-ով: Ըստ վիճակագրության՝հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում արևային էլեկտրակայաններն արտադրել են 100.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝նախորդ տարվա համեմատ աճելով 248.5%-ով։
Հայաստանում ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է, ՋԷԿ-երինը՝ ավելացել
Օգս 22, 2022 14:56
100