Իրանից նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույնին
Google-ի և Apple-ի միջոցով ռուսական ծառայություններ մուտք գործելը սահմանափակվում է
Տաջիկստանն իր ռազմական կարիքների համար Թուրքիայից կստանա 1.5 մլն դոլար
Հունաստանի տնտեսությունը 2024-ին կարող է հասնել նախաճգնաժամային մակարդակին
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կգնի շուրջ 36 000 տոննա խաղող` 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ
ԱՄՀ. էներգակիրների գները թույլ են տվել ԱՄՆ-ի տնտեսությանը զարգացմամբ գերազանցել եվրոպականներին
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ
Բացահայտվել է 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք
Գավառ քաղաքում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել
Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների պաշտոնյաները Ֆրանսիայում ծանոթացել են ֆրանսիական փորձին
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղ
Կսահմանվեն դրույթներ մասնագիտացված հանրակրթական դպրոցների վերաբերյալ
Իլոն Մասկը կհայտարարի Հնդկաստանում գտնվող Tesla գործարանում 2-3 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 18/04/24
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
G7-ի երկրները մտադիր են շարունակել ՌԴ սառեցված ակտիվների օգտագործման ուղիների ուսումնասիրությունը
ՀՀ Կենտրոնական բանկ. դոլարը նվազել է, ոսկու գինը՝ աճել. 18/04/24
Իրանից նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույնին
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Արգենտինան ՆԱՏՕ-ից գլոբալ գործընկերոջ կարգավիճակ է խնդրել

Apple Watch Ultra-ն դիմացել է մուրճի հարվածներին, թեև դրա տակի սեղանը ճաքել է

Սպտ 29, 2022 15:22
45
ADS

Ինչու՞ է iPhone 14-ն ավելի վատ վաճառվում, քան iPhone 13-ը

iPhone 14-ն ավելի վատ է վաճառվում, քան iPhone 13-ը, եւ առցանց առեւտրի մոնիտորինգի Sandalwood պլատֆորմի տվյալները հաստատում են դա: Tmall հարթակում իրականացված վաճառքների համեմատությունը ցույց է տվել, որ iPhone 14-ի վաճառքը նվազել է 70 տոկոսով՝ անցած տարի iPhone 13-ի վաճառքի համեմատ: Ընդ որում, նոր iPhone 14 Pro-ի եւ iPhone 14 Pro Max-ի պահանջարկն ավելացել է 56 տոկոսով: Բազային iPhone 14-ի հանդեպ հետաքրքրության բացակայությունը միանգամայն հասկանալի է, նոր սմարթֆոնն իրականում քիչ բանով է տարբերվում անցած տարվա մոդելից, ինչը պարզ դարձավ սեպտեմբերյան միջոցառման ժամանակ: Ինչ-որ փոփոխություններ, իհարկե, կան. էկրանն ավելի մեծ է, պրոցեսորը մի փոքր արագագործ է դարձել եւ փոքր-ինչ բարելավվել են տեսախցիկները: Բայց մնացածը նույն սմարթֆոնն է, դրա համար էլ շատ օգտատերեր հինը նորով փոխելու իմաստը պարզապես չեն տեսնում: Շատերին հիասթափեցրել է նաեւ iPhone 14-ի նոր շարքում ՙմինի՚ մոդելի բացակայությունը? չնայած անցած տարվա շարքում այդպիսի սմարթֆոն կար:

Apple-ը iPhone 14-ի արտադրությունը մասնակիորեն տեղափոխել է Չինաստանից Հնդկաստան

Apple-ը iPhone 14-ի արտադրությունը մասնակիորեն տեղափոխել է Չինաստանից Հնդկաստան: Թեեւ Apple-ի ծրագիրը՝ iPhone-ը հավաքել Հնդկաստանում, նախկինում հայտնի էր, սակայն սպասվում էր, որ դա տեղի կունենա նոր շարքի սարքերի վաճառքի մեկնարկից ոչ շուտ, քան երկու ամիս անց: Թե կոնկրետ ինչ է կապված Apple-ի շտապողականության հետ, չի հաղորդվում:
Հայտնի է, որ այս պահին նոր սմարթֆոնների ամերիկյան տեխնոլոգիական հսկան Հնդկաստանում կարտադրի միայն iPhone 14-ը, իսկ Pro և Pro Max տարբերակների հավաքումը կշարունակվի Չինաստանում:

Apple Watch Ultra-ն դիմացել է մուրճի հարվածներին, թեև դրա տակի սեղանը ճաքել է

Apple-ը Watch Ultra-ն ամենակայուն եւ հուսալի խելացի ժամացույցն է համարվում. տիտանի պատյանն ու շափյուղայից էկրանը, ըստ արտադրողի, կարող են լուրջ փորձությունների դիմանալ; YouTube-ի TechRax ալիքի հեղինակը որոշել է ստուգել՚ արդյոք դա ճիշտ է;
Դիմացկունության ստուգման ժամանակ նա ժամացույցը գցել է հատակին, դրել մեխերով տարայի մեջ, նաեւ մի քանի անգամ մուրճով հարվածել է: Ժամացույցն իսկապես արժանապատվորեն դիմակայել է այդ բոլոր փորձություններին: Նախ բլոգերը մոտ 1.2 մետր բարձրությունից ժամացույցը գցել է հատակին, այն գրեթե չի վնասվել, սակայն տիտանե պատյանի վրա մի քանի քերծվածք է հայտնվել: Ժամացույցը դիմացել է նաեւ մուրճի բազմակի հարվածներին: Ավելի ուշ բլոգերին, այնուամենայնիվ, հաջողվել է, ոչ առանց դժվարության, կոտրել նաեւ ապակին:

TikTok-ը ցանկանում է գործարքի գնալ ԱՄՆ հետ

Ամերիկյան օրենսդիրը և TikTok-ը մշակում են պլան, որի համապատասխան՝ հավելվածը փոփոխություններ կմտցնի տվյալների անվտանգության եւ կառավարման հարցում, ինչի շնորհիվ մայր ընկերությունից, չինական ByteDance-ից, չի պահանջվի վաճառել այն:
TikTok-ը եւ Բայդենի վարչակազմը կնքել են նախնական համաձայնություն? ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար, բայց դեռեւս պետք է որոշում կայացնեն պոտենցիալ համաձայնագրի առնչությամբ: ամերիկյան օրենսդիրը վաղուց մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկում TikTok-ը։ Ամերիկացիները կասկածում են, որ չինական հավելվածում օգտատերերի տվյալները պաշտպանված չեն:

Հաքերները սկսել են ստեղծել WhatsApp-ի կլոններ

Հարձակվողներն առաջարկում են ներբեռնել ՙկատարելագործված՚ WhatsApp-ը` նոր հնարավորություններով: Այդ հավելվածներում նորամուծություններ չկան, բայց կա վիրուս, որը հետևում է ձեզ: Հանրահայտ WhatsApp մեսենջերի վիրուսային կլոնները սկսեցին հայտնվել Android սմարթֆոնների համար նախատեսված հավելվածների խանութներում: Մշակողները զգուշացնում են, որ այս կլոններն առաջարկում են ենթադրաբար բացառիկ գործառույթներ, որոնք չեն գտնվել սկզբնական WhatsApp-ում: Իրականում այս ծրագրերը մեծ վտանգ են ներկայացնում օգտատերերի համար:WhatsApp-ի կլոնները կարող են կարդալ և ուղարկել ձեր նամակագրությունը երրորդ կողմին, գողանալ ձեր հեռախոսահամարները և կոնտակտային համարները, ձեր լուսանկարներն ու ֆայլերը, իմանալ ձեր գտնվելու վայրը:Այս ամբողջ տեղեկությունը խարդախներին թույլ կտա հավաքել ապացույցներ կամ գողանալ ձեր փողը քարտից: WhatsApp-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կարգելափակեն օգտատերերին, որոնք ներբեռնել են նման հավելված:

Ford-ը ստիպված հետաձգել է որոշ մատակարարումներ

Ford-ը ստիպված է եղել հետաձգել որոշ մոդելների մատակարարումներ` մեքենաների դիմային հատվածում տեղադրվող եւ սրահում առկա տարբերանշանի պակասի պատճառով: Ford-ի մատակարարման շղթայի վերջին խնդիրները հիմնականում կապված են ոչ կիսահաղորդչային բաղադրիչների հետ, ինչը նշանակում է, որ չիպերն այլեւս հիմնական խնդիրը չեն: Ford-ի ղեկավարներին առաջարկվել է տարբերանշանները փոխել 3D տպագրությամբ արված տարբերակներով, սակայն որակի ստանդարտների վերաբերյալ մտահոգությունները, ըստ տեղեկությունների, շեղել են առաջարկը:Թեեւ մատակարարման շղթայի խնդիրներից շատերը կապված են տնից հեռու լոգիստիկ ծանրաբեռնվածության հետ, տեղական մատակարարները կարող են գոնե մասամբ մեղավոր լինել Ford-ի գլխացավերի համար:

Mazda-ն դիտարկում է Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը

Mazda-ն դիտարկում է Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը, քանի որ ուկրաինական պատերազմի պատճառով մատակարարման շղթայի խափանումները դժվարացնում են աշխատանքի վերականգնումը: Mazda-ն ավտոմեքենաներ է արտադրում Վլադիվոստոկում տեղական Sollers ավտոարտադրողի հետ համատեղ ձեռնարկությունում: 2021-ին արտադրության մեջ Sollers-ի մասնաբաժնի հետ գործարանում արտադրությունը հասել էր մոտ 29.000 միավորի: Արտադրությունն արդեն դադարեցվել էր, եւ Mazda-ն այժմ մտածում է ամբողջությամբ դուրս գալու մասին: Վաճառքը կամ սպասարկումը դադարեցնելու որոշում չի կայացվել:

Էլելտրամոբիլների համաշխարհային վաճառքն այս տարի կարող է լինել ռեկորդային

Էլեկտրամոբիլների վաճառքն այս տարի կարող է հասնել ռեկորդային առավելագույնի, կանխատեսում է Միջազգային էներգետիկ գործակալությունը:Միաժամանակ, գործակալությունը նշում է այլ ոլորտներում ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, մինչեւ 2050 թվականն արտանետումների զրոյական մակարդակի նպատակներին հասնելու համար: Գործակալությունն ընդգծել է «մի քանի ոլորտում առաջընթացի ոգեշնչող նշանների մասին միաժամանակ զգուշացնելով, որ «ավելի ակտիվ ջանքերե են պահանջվում: 2021 թվականին էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքը կրկնապատկվել էր՝ կազմելով ավտոմոբիլային շուկայի մոտ 9%-ը: 2022 թվականին վաճառքն, ինչպես սպասվում է, կհասնի նոր առավելագույնի` կազմելով մարդատար ավտոմեքենաների ընդհանուր վաճառքի 13%-ը:

Ford-ը 700 միլիոն դոլար է ներդնում բեռնատարների արտադրության գործարանում

Ford ընկերությունը 700 միլիոն դոլար է ներդնում բեռնատարների արտադրության գործարանում Կենտուկիում` ստեղծելով մոտ 500 նոր աշխատատեղ առաջիկա չորս տարվա ընթացքում: Ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2026 թվականը գործարանում ստեղծել մոտ 500 աշխատատեղ: Միջոցների մեծ մասը կուղղվի տրանսպորտային միջոցների, հիմնականում Super Duty պիկապի նոր տարբերակների արտադրությանն աջակցելուն:

Մեկնաբանություն