Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է գործարար հանրության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել Կենտրոնական Բանկի դրամավարկային քաղաքականությունը: Հանդիպմանը մասնակցել են Մանթաշյանց գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Կառուցապատողների հայկական ասոցիացիաե ՀԿ անդամները: Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների խնդիրները՝ կապված ֆինանսական եւ արժութային ռիսկերի կառավարման հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ գործարարները հանդես էին եկել բաց նամակով՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժեւորումը դադարեցնելու եւ դրամը տարեսկզբի փոխարժեքին մոտ վերականգնելու համար:
ԿԲ նախագահն ու հայ գործարարները քննարկել են խնդիրները
Հլս 2, 2022 21:13
117