Ականատես կլինենք փաստացի խնդիրների մեջ հայտնված գերփոքր բիզնեսների դժգոհության մի նոր ալիքի. մանրամասն ABnews.am կայքում
Ինչպես կարող են մենեջերները կողմնորոշվել քաղաքական գործընթացներում. կարդացեք ABnews.am կայքում
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Anonymous-ի հաքերները հարձակվել են Վրաստանի արդարադատության նախարարության կայքէջի վրա
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
Սի Ծինփինը ժամանել է Փարիզ. նա չին-ֆրանսիական հարաբերությունները խաղաղ գոյակցության մոդել է անվանել
ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը

էլեկտրամեքենան՝ ցմահ երաշխիքով, նոր պրոցեսորներով սմարթֆոնն ու աշխարհի ամենաբարակ ժամացույցը

Հլս 14, 2022 21:46
191
ADS

Richard Mille-ը եւ Ferrari-ին համատեղ ստեղծել են աշխարհի ամենաբարակ ժամացույցը

Richard Mille-ը և Ferrari-ի հետ գործակցաբար ստեղծել են աշխարհի ամենաբարակ մեխանիկական ժամացույցը, որն արժե 1 միլիոն 888 հազար դոլար եւ կարտադրվի ընդամենը 150 օրինակով:Ժամացույցի հաստությունը 1,75 միլիմետր է, իսկ մեխանիզմի հաստությունը՝ 1,18 միլիմետր: Չնայած չափազանց բարակ պատյանին ժամացույցը ջրակայուն է , ենթադրվում է, որ էներգիայի պաշարը կազմում է 45 ժամ:

Նոր պրոցեսորներով սմարթֆոնները կհայտնվեն 2024 թվականին

Samsung-ը մտադիր է ստեղծել 3 նանոմետրանոց չիպով հագեցած սմարթֆոն: Հայտնում է Business Korea-ն: Samsung-ը գործարկել է առաջին չիպերը, որոնք ստեղծվել են տեխնիկական նոր գործընթացի կիրառմամբ: Պրոցեսորների առաջին ալիքը նախատեսված է կրիպտոարժույթների արտադրության մեջ գործածվող արագացուցիչների չինացի մշակողների համար: 3 նանոմետրանոց չիպով երկրորդ սերնդի պրոցեսորները կյուրացվեն հաջորդ տարի? Եվս մեկ տարի հետո կներկայացվեն դրա վրա հիմնված շարժական պրոցեսորներ՝ խոսքը Samsung Galaxy S ֆլագմանային սարքերի մասին է: Հիշեցնենք, որ Samsung ընկերությունն առաջինն էր, որ յուրացրեց 3 նանոմետրանոց չիպերի արտադրությանը, նա հիմնական մրցակիցն է թայվանական TSMC-ն, նմանատիպ ապրանքների արտադրությունը կսկսի միայն 2022 թվականի վերջին:

Xiaomi-ի հաջորդ ֆլագման սմարթֆոնե վաճառքում կհայտնվի մինչեւ տարեվերջ

Xiaomi-ի հաջորդ ֆլագման սմարթֆոնները կներկայացվեն նոյեմբերին եւ վաճառքում կհայտնվեն մինչեւ տարեվերջ: Մեդիա լրագրողները վկայակոչում են Digital Chat Station անունով չինացի հայտնի ինսայդերի զեկույցը: Հեղինակի բացահայտած տեղեկության համաձայն Xiaomi 13 եւ 13 Pro սարքերի մասին կազդարարվի նոյեմբերին եւ դրանք վաճառքում կհայտնվեն դեկտեմբերին: Ինսայդերը նշել է, որ բացի բարձրակարգ պրոցեսորից, սմարթֆոնները կառանձնանան Leica տեսախցիկի առկայությամբ, ստերեոձայնով եւ խոնավությունից պաշտպանվածությամբ: Լրագրողները հիշեցրել են, որ տարեսկզբին հեղինակավոր ինսայդեր Ice Universe-ը կանխատեսել էր նաեւ Xiaomi 13 սերիայի սարքերի թողարկում:

Հազվագյուտ Nissan GT-R-ն հանվել է աճուրդի

1990-ականների եւ 2000-ականների ճապոնական սպորտային մեքենաները հազվադեպ են միացյալ նահանգներում, սակայն եղած տարբերակների գները բարձր են? ո?չ միայն դրանց սակավության, այլեւ? կոլեկցիոն բնույթի պատճառով,- գրում է Motor ամսագիրը եւ հավելում, որ մեքենայի բարձր գինը կախված է նաեւ նրանից, թե որքան է մեքենայի վազքը եւ որքան հազվադեպ են մեքենայի սարքավորումները: Հայտնի է, որ Nissan GT-R-ն թողարկվել է 1995 թվականին: Այն մանուշակագույն է? մոխրագույն սրահով եւ աշխատում է 2,6 լիտրանոց շարժիչով: Նմուշը յուրահատուկ է թե? գույնով, թե? քիչ վազքով? ընդհամենը 1590 կիլոմետր:

Չինաստանում սկսել են վաճառել էլեկտրամեքենա՝ ցմահ երաշխիքով

Չինական Hengchi ընկերությունը սկսել է վաճառել էլեկտրական քրոսովերներ: Մեքենայի արժեքը 179 հազար յուան է: Hengchi 5-ի գլխավոր տարբերությունները մրցակիցներից անվճար պլանային տեխսպասարկումը եւ ցմահ գործարանային երաշխիքն են: Վերջինը տարածվում է էլեկտրաքրոսովերի ամբողջ կոնտրուկցիայի վրա: Hengchi 5 ունեցողներն անվճար կստանան լիցքակայան տան համար եւ ինտերնետի հինգ տարվա վճարված հասանելիություն: Մեքենա ունեցողը կմիանա Օգնություն ճանապարհներին սերվիսին, որի օգնությամբ կկարողանա դիմելմասնագետներին ճանապարհին առաջացած ցանկացած խնդրի հետ կապված

 Մոսկվիչ, Վոլգա, Պոբեդա
Ռուսաստանցիների 80%–ն աջակցում է խորհրդային ապրանքանիշների վերաարտադրմանը

Խորհրդային ապրանքանիշների վերաարտադրմանն աջակցել է ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը:հայտնում է ՌԻԱ Նովոստին-ն՝ հղում անելով Synergy համալսարանի վերլուծական կենտրոնի հետազոտությանը: Արտասահմանյան ապրանքանիշների? ռուսական շուկայից հեռանալու ֆոնին երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսը առաջնահերթ են համարում էր Մոսկվիչ, Վոլգա և Պոբեդա մակնիշի մեքենաների, նաև Օրսկ սառնարանի և Կամա հեծանիվների վերաարտադրությունը: Հարցվածների 12 տոկոսը չի աջակցել հին ապրանքանիշների վերաարտադրման գաղափարին: Մնացած 5 տոկոսը ձեռնպահ է մնացել պատասխանելուց: Մարդիկ, որոնք պաշտպանել են խորհրդային արտադրանքը շուկա վերադարձնելու գաղափարը, կարծիք են հայտնել, որ դա կօգնի ամրապնդել տնտեսությունը, այդ կերպ աջակցություն կստանան հայրենի ձեռներեցները և կկանխվի ապրանքների հնարավոր դեֆիցիտը, նաև շուկայում կհայտնվեն մատչելի գնով որակյալ ապրանքներ:

Գտնվել է Honda մեքենա ազդանշանի գաղտնալսման միջոցով կոտրելու տարբերակը

Հաքերները գտել են գրեթե ցանկացած Honda մեքենա ազդանշանի գաղտնալսման միջոցով կոտրելու տարբերակը: հայտնում է The Drive-ը; Այդ հնարավորությունը հիմնված է խոցելիության վրա, որը թույլ է տալիս գաղտնալսել ազդանշանը կողոպուտի ազդանշանային բանալիով և այնուհետև կրկնել այն: Հաքերներն այս հարձակումն անվանել են Rolling Pwn, այն աշխատում է ապրանքանիշի գրեթե ցանկացած մեքենայի հետ:
Փորձագետների կարծիքով, ավելի վաղ ավտոարտադրողները գործածում էին ստատիկ կոդեր, որոնք փոխանցվում էին մեքենայի անվտանգության համակարգին, որպես բանալի` այն բացելու համար:

Բացահայտվել են Apple-ի ավտոմեքենայի նախագծի մանրամասները

Apple-ը մտադիր է 2025 թվականին թողարկել, իր ինքնակառավարվող մեքենան հայտնում է The Information-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ընկերությունը երկար ժամանակ է փորձարկում է մեքենայի նախատիպը եւ մի քանի անգամ բախվել է հիասթափեցնող արդյունքների: Հստակեցվում է, որ Apple-ը փորձում է առանց ղեկանիվի եւ ոտնակների մեքենա ստեղծելու թույլտվություն ստանալ: Թափքում նստարանները կլինեն դեմ առ դեմ, որպեսզի ուղեւորները կարողանան հաղորդակցվել ուղեւորության ընթացքում: Մեքենայի փորձարկումների ժամանակ ինժեներները նաեւ պարզել են, որ մեքենան իրեն վստահ է պահում ճանապարհի նախօրոք որոշված հատվածներում, սակայն անծանոթ տեղանքում բախվում է խնդիրների:

Zara ապրանքանիշը կարող է Ռուսաստան վերադառնալ միայն 2023 թվականին

Inditex-ը, որին պատկանում են Zara, Massimo Dutti և այլ ապրանքանիշներ, առևտրի կենտրոնի սեփականատերերին խնդրել է երկարաձգել վարձակալության պայմանագրերը հատուկ պայմաններով մինչև տարեվերջ: Որոշ դեպքերում այս առաջարկը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 1-ը: Ըստ աղբյուրի? Inditex-ը նախատեսում է այժմ վճարում է փակ խանութների վարձակալության համար նվազագույն գնով: Inditex-ից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել:

Շոտլանդական վիսկիի մեկ տակառը վաճառվել է ռեկորդային 19 մլն դոլարով

Ասիացի հավաքորդը 16 միլիոն ֆունտ ստեռլինգով գնել է հազվագյուտ շոտլանդական վիսկիի մեկ տակառ, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է, հայտնում է The Financial Times-ը:Միածիկ վիսկին արտադրվել է 1975 թվականի նոյեմբերին Ardberg թորման գործարանում: Գործարքի պայմանների համաձայն՝ տակառի պարունակությունը բաշխվելու է 88 շշի մեջ և կանոնավոր կերպով գնորդին ուղարկվելու հինգ տարվա ընթացքում:Financial Times-ը նշում է, որ վիսկիի գինը ներառում է ապրանքի պահեստավորումը, ապահովագրությունը և շշալցումը:Նախորդ ռեկորդը կազմում էր 1 մլն ֆունտ: Այսքան է ամերիկացի հավաքորդը տվել 1988 թվականին արտադրված Macallanշոտլանդական վիսկիի մեկ տակառի համար:

Մեկնաբանություն