Գերմանիայում այս աշնանը Գնաճի մակարդակը, էներգետիկ ճգնաժամի ֆոնին, կարող է ավելանալ 10 տոկոսով: Դա կլինի ամենաբարձր ցուցանիշը 70 տարվա ընթացքում, ասել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարը: Նրա խոսքով գնաճի հարցը չի վերանա 2023թվականին: Էներգետիկ ճգնաժամը Գերմանիայում խորանում է շարունակվող շոգով, որը հանգեցրել է Հռենոսի չորացման՝ խափանելով էներգառեսուրսների առաքման հիմնական տրանսպորտային երթուղին։ Գերմանական արդյունաբերության ղեկավարները նախազգուշացրել են լուրջ տնտեսական դժվարությունների մասին, եթե ռուսական գազի մատակարարումը լիովին դադարեցվի։ Էներգիայի խնայողության նպատակով Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն արդեն սկսել է անջատել ջեռուցումն ու լույսը։
Գնաճը Գերմանիայում կարող է հասնել 70-ամյա առավելագույնին՝ ավելանալով 10 տոկոսով
Օգս 23, 2022 13:40
58