ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանում գրանցված ընկերությունը կրկին հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ

Ապր 13, 2023 13:28
555

Երեկ ԱՄՆ առևտրի քարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական և պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար արտահանման վերահսկողություն է սահմանում Չինաստանի, Թուրքիայի, Հայաստանի և այլ երկրների՝ ավելի քան երկու տասնյակ ընկերությունների նկատմամբ:

ԱՄՆ առևտրի քարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, ներկայացվել են այն սուբյեկտները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների տակ են հայտնվել 28 ընկերություն ողջ աշխարհից՝ Հայաստան (1), Չինաստան (12), Մալթա (1), Ռուսաստան (10), Սինգապուր (1), Իսպանիա (1), Սիրիա (1), Թուրքիա (1), Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) (2) և Ուզբեկստան (2):

Հայկական ընկերությունը, որը հայտնվել է պատժամիջոցների տակ, «Tako LLC»-ն է, որը գրանցվել է Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022թ. ապրիլի 5-ին, ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեևի կողմից։ Ընկերությունը զբաղվում է չինական ռադիոէլեկտրոնիկայի ներկրմամբ և Ռուսաստան վերաարտահանմամբ։ Ավելի վաղ այդ ընկերությունը՝ 2022թ. սեպտեմբերին հայտնվել էր ԱՄՆ ֆինանսների քարտուղարության պատժամիջոցների տակ։