2022 թվականի 1-ին կիսամյակում Լոռու մարզում Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվել է մոտ 260 տնտեսություն՝ընդհանուր 335 միլիոն դրամ վարկային գումարի չափով: Պետական աջակցության ծրագրից լոռեցիներն օգտվում են հիմնականում անասնապահության, բուսաբուծության, մեղվաբուծության ոլորտները զարգացնելու համար: Ծրագրի վարկերն այժմ տրամադրվում են 14 տոկոսով, որից 9 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը, գյուղատնտեսը փաստացի օգտվում է 5 տոկոսով վարկից՝ 3-15 միլիոն դրամի չափով, առավելագույնը 3 տարի ժամկետով:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.