ԵՄ անդամ 13 երկրներ այժմ ամբողջությամբ կամ մասամբ զրկված են ռուսական գազի մատակարարումից։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովում Էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի տնօրինության ղեկավարի տեղակալ Մետիլդե Վերսդորֆերը,- փոխանցում է РИА Новости-ն։ «Տասներեք երկիր մասամբ կամ ամբողջությամբ կտրված է ռուսական գազից»,- ընդգծել է նա։ Վերսդորֆերը մատնանշել է մատակարարման խափանումների լուրջ ռիսկը: «Գազպրոմը» ավելի վաղ հայտարարել էր օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «Հյուսիսային հոսք»-ի դադարեցման մասին ՝ տուրբինի վերանորոգման պատճառով։ Գազատարի շահագործումն ապահովում են վեց տուրբիններ, որոնցից մեկը պահեստային է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսքը» դադարեցնելու որոշման վրա ազդել են Եվրոպայի սահմանած սահմանափակումները։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն