Շիրակի մարզում ևս մեկ սպանդանոց է բացվել: Այն գործելու է Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում: Շիրակի մարզպետը նշել է, որ սա Անիի տարածաշրջանում երկրորդ նորակառույց սպանդանոցն է, որի շահագործումով տարածաշրջանի կարիքները կարելի է համարել փակված: Ներկայացվել սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը։ Սպանդանոցն ունի երկու հոսքագիծ, այսինքն հնարավոր կլինի օրական 12 խոշոր և 30 մանր եղջերավոր անասունի մորթ իրականացնել: Կան բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար, կգործի նաև նորագույն սարքերով վերազինված լաբորատորիան։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.