ABNews
Վրաստանն արգելել է ցորենի եւ գարու արտահանումը
Լուրեր | 2022/07/04 09:29

Վրաստանն արգելել է ցորենի եւ գարու արտահանումն այդ թվում Հայաստան: Երկուշաբթի ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի եւ գարու արտահանումն արգելելու մասին:
https://youtu.be/E6VxI-MUptY
Արգելքը կգործի մինչեւ 2023թ. հուլիս: Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից արտահանել Վրաստանում արտադրվող եգիպտացորենը: Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալով, 2021թ. հանրապետությունն արտահանել է ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Հայաստան 365 հազար դոլար, 49 տոննա Թուրքիա 16 հազար դոլար եւ 40 տոննա Ուկրաինա: Վրաստանն ամեն տարի սպառում է 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է միայն 15 տոկոսով: Մնացածը ներմուծում է, որի ավելի քան 90 տոկոսը Ռուսաստանից: Ապրիլին Վրաստանի իշխանությունը հայտարարել է, որ առաջիկա տարիներին նախատեսում են ավելացնել աճեցվող ցորենի ծավալը՝ սպառվող քանակության 15 տոկոսից հասցնելով 50 տոկոսի:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
