Լիբանանը պատրաստ է աշխատել Կիպրոսի հետ գազի պոտենցիալ հանքավայրերի մշակման ուղղությամբ
Լուրեր |
Լիբանանը պատրաստ է աշխատել Կիպրոսի հետ՝ Արեւելյան Միջերկրածովի ջրերում գազի պոտենցիալ հանքավայրերի մշակման ուղղությամբ, հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը, փոխանցում է AP-ն։
Կիպրոսը եւ Լիբանանը 2007 թվականին իրենց համապատասխան օֆշորային բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման մասին համաձայնագիր էին ստորագրել, սակայն Լիբանանի խորհրդարանը դեռ պետք է վավերացնի այն՝ Իսրայելի հետ երկրի ծովային սահմանի շարունակական վեճի պատճառով:
Սակայն Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը Նիկոսիայում իր կիպրացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո ասել էր, որ «Կիպրոսի հետ խնդիր չկա. հենց գազ գտնենք, պատրաստ ենք աշխատանքի»։ «Մենք խոսեցինք այդ մասին, եւ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Լիբանանը պատրաստ է դա անել», - ասել է Բո Հաբիբը:
Միջնորդության մասին ԱՄՆ-ի առաջարկը, որը ներկայացված էր այս տարվա սկզբին եւ ուղղված էր լիբանանա-իսրայելական վեճի լուծմանը, թեեւ շատ ավելի լավն է, քան նախորդները, բայց «դեռեւս բավարար չէ», ասել է նա:
Նա ասել է, որ ե՛ւ Լիբանանի կառավարությունը, ե՛ւ նրա օրենսդիրները «համաձայն են» նրա հետ, թե ինչ են ակնկալում Իսրայելի հետ գործարքից: «Ուստի, հուսով եմ, որ ամերիկացիներին պատասխանը կլինի արագ, եւ դա կլինի միասնական պատասխան», - ասել է Բու Հաբիբը:
Հյուսիսում Կիպրոսը մեծ մարտահրավերի բախվում Թուրքիայի կողմից, որը պնդում է, որ կղզու ԲՏԳ-ի մեծ մասը պատկանում է իրեն եւ ռազմանավերի ուղեկցությամբ հետազոտական նավեր է ուղարկել այդ տարածք, ինչը Եվրամիության դատապարտման է արժանացել, որի անդամ է Կիպրոսը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12 -
Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
2026/04/21/ 17:10 -
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
2026/04/21/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.