Ինչ ճակատագիր է սպասվում այրված Կանազի շենքին
Լուրեր |
Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ:
Ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի՝ պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու ծառայի բնակիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ խոսելով «Կանազ» մշակույթի տան մասին:
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիները մտահոգություն ունեն, որ գուցե շենքը քանդեն, Վարոսյանն ասաց՝ շենքը քանդելու ոչ մի ծրագիր չունի քաղաքապետարանը, ունի վերակառուցման ծրագիր:
Հարցին՝ հնարավո՞ր է շենքը վերածվի հյուրանոցի կամ բնակելի շենքի, այս վարկածներն ընդունելի՞ են, ցանկանո՞ւմ եք նման ծրագրով շարունակել, Վարոսյանն արձագանքում է․
«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում: Հրդեհի հետևանքներն այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել, վերակառուցել։ Փրկարար ծառայության հետ, որ զրուցում էինք, պարզ դարձավ, որ ճարտարապետական տեսքը պահպանելը միանշանակ հնարավոր է, իսկ վերակառուցումը կլինի հենց ճարտարապետական տեսքի պահպանման համար»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում հրդեհ էր բռնկվել, որը մեկուսացվել էր:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․