Վրաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
3,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 9:45-ին Ադրբեջանում՝ Վրաստանի սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի օջախը գտնվել է 23 կիլոմետր խորության վրա։


