Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իրավունք ունենա Գրենլանդիայի բնական պաշարների նկատմամբ
Լուրեր |
Վենսի հայտարարությունը կարող է նոր լարվածություն առաջացնել Դանիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում։
ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը և, հետևաբար, պետք է իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ։ Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Նախ, մենք ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով և ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք», – նշել է Վենսը։
Նրա խոսքով՝ Գրենլանդիայի անվտանգությունն իրականում ապահովում է ոչ թե Դանիան, այլ Միացյալ Նահանգների ռազմական ուժը։ Վենսը շեշտել է, որ հարցը ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ ազգային անվտանգության համար։
«Սա կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Արկտիկայի նկատմամբ վերահսկողության բացակայության դեպքում մեր ամբողջ հրթիռային պաշտպանության համակարգը կանկայունանա», – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսի հայտարարությունը կարող է նոր լարվածություն առաջացնել Դանիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի թագավորության մաս, սակայն ունի ինքնավար կարգավիճակ և մեծ ռազմավարական ու ռեսուրսային նշանակություն Արկտիկայում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մադոննայի զգեստներ են անհետացել Կոաչելլայի ելույթից հետո
2026/04/21/ 11:47 -
ԵՄ-ում կքննարկեն ավիացիոն վառելիքի գների աճի ազդեցությունը
2026/04/21/ 11:45 -
Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի․ Փաշինյան
2026/04/21/ 11:44 -
X սոցիալական ցանցում գրանցվել են խափանումներ մի շարք երկրներում
2026/04/21/ 11:37 -
ԱՄՆ-ի ռազմական ծախսերը Իրանի դեմ գործողության շրջանակում գերազանցել են 56 մլրդ դոլարը
2026/04/21/ 11:35 -
Իռլանդիայում վաճառքի է հանվել ամբողջական պատմական գյուղ. հայտնի է գինը
2026/04/21/ 11:33 -
Եվրոպայում բնակչության կրճատում է սպասվում․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/21/ 11:30 -
Ո՞ր եվրոպական երկրներն են լինելու ամենահարուստը մինչև 2030 թվականը
2026/04/21/ 11:23 -
Աշխարհի խոշորագույն բնական գազ արտադրող երկրների վարկանիշը. որ երկիրն է առաջատար
2026/04/21/ 11:21 -
Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ իրանական նավի առգրավման վերաբերյալ
2026/04/21/ 11:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.