ABNews

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 6,1 հազարը

Միջազգային անցուդարձ | 2026/08/04 09:21

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 6,1 հազարը

Հունիսի վերջին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի շարքի հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 6125-ի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ Ավելի վաղ հաղորդվում էր 5546 զոհի մասին։

Վերջին տվյալների համաձայն՝ որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հաջողվել է փրկել 6462 մարդու, իսկ հիվանդանոցներում բժշկական օգնություն է ստացել 60 992 մարդ։

Անօթևան մնացածներին փոխանցվել է 287 բնակելի տուն, իրականացվել է 43 679 տարածքի զննում և գնահատում, որոնցից 41 624-ը վնասվել են։

Մի քանի հզոր երկրաշարժեր Վենեսուելայում տեղի են ունեցել հունիսի 24-ին։ Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 7,2 և 7,5 բալ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը