ԱՄՆ-ն կասեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը․ անվտանգային ռիսկերը՝ ուշադրության կենտրոնում
Լուրեր |
1990-ականներին մեկնարկած ծրագիրը տարեկան 50 000 վիզա է տրամադրում։
ԱՄՆ-ն կասեցնում է «Գրին քարտ»՝ «Կանաչ քարտ» վիճակախաղի ծրագիրը Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, քանի որ պարզվել է, որ հրաձգության համար կասկածվողը երկիր է մուտք գործել այդ ծրագրի միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրահանգում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին (USCIS) կասեցնել «Բազմազանության վիզա 1» (DV1) ծրագիրը՝ ապահովելու, որ ամերիկացիներն այլևս չտուժեն այս աղետալի ծրագրից», - գրել է նա X-ում։
Ըստ Նոեմի՝ կասկածյալ Կլաուդիո Մանուել Նևես Վալենտեն Միացյալ Նահանգներ է մուտք գործել «Բազմազանության վիզա» ծրագրի միջոցով 2017 թվականին, և նրան տրամադրվել է «Գրին քարտ»:
Բրաունի համալսարանում հրաձգությունն իրականացվել է դեկտեմբերի 14-ին։ Այդ օրը համալսարանում անցկացվում էին ավարտական քննություններ: Երկու մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել։ Նույն կասկածյալը նաև մեղադրվում է Բրաունի համալսարանում հրաձգությունից երկու օր անց Բոստոնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսի սպանության համար։ Դեկտեմբերի 18-ին 48-ամյա հրաձիգին մահացած են գտել Նյու Հեմփշիրում՝ պահեստում. նա ինքնասպանություն էր գործել։
Ըստ ABC News-ի՝ պորտուգալացի Վալենտեն 2000 թվականին Բրաունի համալսարանի ուսանող էր։ Նա բնակվում էր Մայամիում։
1990-ականներին մեկնարկած ծրագիրը տարեկան 50 000 վիզա է տրամադրում այն երկրների քաղաքացիներին, որտեղից ԱՄՆ ներգաղթի տեմպերը համեմատաբար ցածր են։ Թեկնածուները պատահականորեն ընտրվում են վիճակախաղի միջոցով: Ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ են դիմում ծրագրի միջոցով վիզաներ ստանալու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը՝ պնդելով, որ այն կարող է անվտանգության ռիսկեր առաջացնել և բավարար չափով հիմնված չէ մարդկանց արժանիքների վրա, ինչպես աշխատանքային վիզաները: Իր առաջին նախագահական ժամկետի սկզբում նա պնդում էր, որ ծրագիրը կասեցվի այն բանից հետո, երբ 2017 թվականին Նյու Յորքում «Գրին քարտ» ստացած Ուզբեկստանից մի տղամարդ բեռնատարով վրաերթի ժամանակ սպանեց ութ մարդու:
Թրամփի առաջին վարչակազմը կասեցրեց ծրագիրը 2020 թվականին՝ օրինական ներգաղթի ավելի լայն սահմանափակումների շրջանակներում, դա պատճառաբանելով COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներով: ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին վերսկսեց «Գրին քարտի» տրամադրումը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․