Առցանց գնումներն այսօր վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել։ Մի քանի հպումով կարելի է պատվիրել սպորտային կոշիկներ, հագուստ, աքսեսուարներ կամ ցանկացած այլ ապրանք աշխարհի տարբեր երկրների խանութներից։ Սակայն հաճելի է, երբ գնումները ոչ միայն հարմար են, այլև ավելի շահավետ։
Առցանց գնումներ կատարելիս, սակայն, պետք է ուշադիր և հաշվենկատ լինել։
1. Մի շտապեք առաջին առաջարկի հետևից
Եթե գտել եք ձեզ դուր եկած ապրանքը, փորձեք մի քանի րոպե հատկացնել և համեմատել տարբեր հարթակների առաջարկները։ Հաճախ նույն ապրանքը տարբեր խանութներում կարող է ունենալ տարբեր գին, առաքման պայմաններ կամ հավելյալ առաջարկներ։
2. Գնեք այն, ինչ իսկապես ցանկանում եք
Շատերն ունեն «wishlist» կամ «favorites» բաժին, որտեղ շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով պահում են հավանած ապրանքները։ Նախքան գնում կատարելը, վերադարձեք այդ ցանկին և ընտրեք այն, ինչն իսկապես ցանկանում եք ձեռք բերել կամ ինչն իսկապես անհրաժեշտ է, այլ ոչ թե այն, ինչ պարզապես զեղչվել է։
3. Ընտրեք վստահելի հարթակներ
Միջազգային հայտնի առցանց խանութները ոչ միայն ապահովում են ավելի հարմար գնման գործընթաց, այլև հաճախ առաջարկում են պարզ վերադարձի և հաճախորդների աջակցության մեխանիզմներ, ինչը կարևոր է հատկապես արտասահմանյան գնումների դեպքում։
4. Մի մոռացեք օգտվել լրացուցիչ առավելություններից
Հենց այստեղ է, որ լավ գնումը կարող է դառնալ ավելի շահավետ։ 2026թ․ հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ IDBank-ի ինչպես գործող, այնպես էլ արշավի ընթացքում թողարկված Visa քարտերի քարտապանների (բացառությամբ Visa բիզնես տեսակի քարտապանների) համար գործում է «Միջազգային շոփինգ և idcoin-եր» արշավը։
Այս ընթացքում ստորև նշված միջազգային խանութներում Հայաստանի տարածքից դուրս իրականացվող, ինչպես նաև նրանց առցանց հարթակների միջոցով կատարվող վճարումների դիմաց կարող եք ստանալ մինչև 20% idcoin հաշվարկված գործարքի գումարի նկատմամբ՝ սույն պայմաններով սահմանված կանոնների համաձայն (հարկումից հետո)։
· Zara
· Massimo Dutti
· Nike
· Puma
· Adidas
· Farfetch
· GOAT
· Zalando / Lounge by Zalando
· Foot Locker
· JD Sports
· Mango
· Shein
· H&M
· Next
Կարևոր է նշել, որ արշավի մասնակիցները 2026թ․ հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ որևէ օրացուցային ամսվա համար նշված խանութներից իրենց կատարած միջազգային վճարային գործարքների համար չեն կարող ստանալ հանրագումարային 10․000 idcoin-ից ավելի idcoin՝ անկախ քարտերի քանակից։
Ի վերջո, խելացի գնումը միայն ճիշտ ապրանք ընտրելը չէ։ Դա նաև ճիշտ ժամանակին, ճիշտ քարտով և լրացուցիչ առավելություններից օգտվելով գնում կատարելն է։
Արշավի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Idbank.am | 010593333
*գովազդ

