ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Միացյալ Նահանգների ղեկավարների սեփական վարկանիշային ցուցակը՝ տեղադրելով իրեն այդ ցուցակի գլխավոր հորիզոնականում՝ առանձին «Մեծագույններ» կատեգորիայում։
«Մեծերի» թվին նա դասել է Աբրահամ Լինքոլնին, Ջորջ Վաշինգտոնին, Ֆրանկլին Ռուզվելտին, Վուդրո Վիլսոնին, Թոմաս Ջեֆերսոնին և Էնդրյու Ջեքսոնին։
«Վատագույնների» շարքում են հայտնվել Թրամփի երկու նախորդները՝ Ջո Բայդենը և Բարաք Օբաման, ինչպես նաև Ուլիս Ս. Գրանտը, Ուորեն Հարդինգը և Ջիմի Քարթերը։



