ABNews

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ էներգահամակարգին uպառնացող վտանգների պատճառով

Միջազգային անցուդարձ | 2026/08/27 11:29

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ էներգահամակարգին uպառնացող վտանգների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել արտակարգ դրություն հայտարարել «էներգետիկ համակարգին սպառնացող վտանգների» պատճառով և սահմանափակել դրանում մի շարք արտասահմանյան տեխնիկական միջոցների օգտագործումը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Գտնում եմ, որ էներգահամակարգերի համար արտասահմանից էլեկտրասարքավորումների մատակարարումների հետ կապված իրավիճակն իրենից ներկայացնում է արտասովոր և արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը, որն ամբողջությամբ կամ մեծ մասամբ բխում է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, և սույնով հայտարարում եմ երկրում արտակարգ դրություն՝ այս սպառնալիքի հետ կապված, - ասվում է հրամանագրի տեքստում:

Թրամփի որոշման համաձայն՝ արգելվում է արտասահմանյան արտադրության մի շարք էլեկտրասարքավորումների և կենսականորեն կարևոր ծրագրային ապահովման, ինչպես նաև թվային բաղադրիչների գնումն ու տեղադրումը, որոնք կարող են օգտագործել ամերիկյան էներգացանցի խոցելիությունները կիբերհարձակումների համար։ Այդպիսի սարքավորումների թվում են բարձրավոլտ տրանսֆորմատորները, արևային և մարտկոցային համակարգերի ինվերտորները, գեներատորները, ռելեային պաշտպանության սարքերը և «ինտելեկտուալ էլեկտրոնային սարքերը»։

Էներգետիկայի նախարարը այլ գերատեսչությունների հետ համակարգմամբ լիազորված է սահմանել արդեն տեղադրված ներմուծված սարքավորումների շահագործման պայմանները՝ ռիսկերը վերացնելու համար, ինչպես նաև հրամանագրի գործողության տակ ընկնող ընթացիկ և ապագա գործարքների դադարեցման ժամկետներն ու կարգը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը