ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Truth Social սոցիալական ցանցի իր էջում աղմկահարույց հրապարակում է արել՝ տեղադրելով մի նկար, որտեղ Հորմուզի նեղուցը պատկերված է որպես Միացյալ Նահանգների տարածքներից մեկը։
«ԱՄՆ տարածքներ» (US Territories) մակագրությամբ պատկերում ներկայացված են ԱՄՆ տարբեր տարածքների ու ասոցացված պետությունների դրոշները, մասնավորապես՝
Գուամ,
Վիրջինյան կղզիներ,
Հյուսիսային Մարիանյան կղզիներ,
Պուերտո Ռիկո,
Ուեյք կղզի,
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն (Կոլումբիայի օկրուգ),
Ամերիկյան Սամոա,
Մարշալյան կղզիներ,
Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ։
Հրապարակված նկարի վերին հատվածում՝ այս դրոշների շարքում, պատկերված է նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի քարտեզը։


